Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Արմեն Սարգսյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են պատերազմն Արցախում

Արմեն Սարգսյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են պատերազմն Արցախում
06.11.2020 | 21:08

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին: Կողմերն ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Անդրադարձ է եղել նաև հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին: Նշվել է, որ վերջին տարիների բարձր մակարդակով փոխայցելությունները, մշակութային, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության պայմանավորվածությունները, երկու բարեկամ ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերը լավ հիմք են ապագայում առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:


«Շատ եմ ցավում, որ պետք է հեռանամ Հայաստանից, երբ այդքան շատ տառապանք ու մարդկային կյանքի կորուստներ կան, երբ պատերազմն այդքան մոտ է: Ես տանում եմ ինձ հետ ձեր բարեկամության, հիանալի մարդկանց հայկական հետքը, միևնույն ժամանակ, այնքան տխուր եմ հեռանալու նման պայմաններում», - ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով Արմեն Սարգսյանին՝ երկկողմ հարաբերություններում ունեցած հսկայական ներդրումի համար:

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ